ԻՐԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԱՀԱՅԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ 2018թ. ԳԱՐՆԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
##semicolon##
Իրան, իրանահայեր, տնտեսական կապեր, հեղափոխություն##article.abstract##
2018 թվականի գարնանը Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ արձագանքները հայկական հին ու նոր համայնքներում թույլ են տալիս խոսել այդ հեղափոխության համազգային բնույթի մասին։ Թեև ֆորմալ առումով հայ գաղթօջախների համայնքային կառույցները սերտ կապեր ունեին Հայաստանի նախկին իշխանությունների հետ, բայց երկրում տիրող ոչ ժողովրդավարական բարքերը, կոռուպցիան ու հովանավորչությունը չէին շրջանցում նաև «Հայաստան-Սփյուռք» հարաբերությունները և այդպիսով Համայնքներին նույնպես դարձնում փոփոխությունների շահառու։ Անհատական մակարդակում, սակայն, հստակ տարբերակում կա ավանդական (մեծամասամբ Եղեռնի արդյունքում աշխարհասփյուռ հայության կողմից ձևավորված) ու նոր սփյուռքի (ՀՀ անկախությունից հետո Հայաստանից արտագաղթածների կողմից ձևավորված) ներկայացուցիչների վերաբերմունքի մեջ՝ կապված այս իրադարձությունների ընկալման հետ։ Եթե նոր սփյուռքի ներկայացուցիչները, քաջատեղյակ լինելով հայաստանյան ներքաղաքական կյանքի նրբություններին ու առանձնահատկություններին, իրենց ակտիվ մասնակիցն են համարում Հայաստանում տեղի ունեցող ցանկացած գործընթացի՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ վերաբերմունքով են մասնակցում այդ գործընթացին, ապա ավանդական սփյուռքի ներկայացուցիչների համար Հայաստանն ավանդաբար ոչ շոշափելի, պատմական, միֆական մի երևույթ է, որի ներսում տեղի ունեցող խմորումները շատ չեն հետաքրքրել միֆական պատկերացումներով ապրողներին։
##submission.citations##
Լորանս Ռիտտեր, «Հայկական ինքնությունը սփյուռքում. Արդիականության և հայապահպանման միջև», http://repairfuture.net/index.php/hy/identity-standpoint-of -armenian-diaspora-ar/armenian-identity-in-the-diaspora-between-modernity-andprese rvation-armenian, հղված՝ http://noravank.am/upload/pdf/DIASPORAS%20STANDPOI NTS%20ON%20REPUBLIC%20OF%20ARMENIA%20GEOPOLITICAL%20ORIENTAT IONS.pdf
Վահան Բայբուրդյան, «Իրանի հայ համայնքը․ արդի հիմնախնդիրներ», էջ 7, Երևան, 2013, հասանելի հետևյալ հղմամբ՝ http://www.mindiaspora.am/res/Hratarakumner/2014/bayburdyan%20nor.pdf
«Փաշինյանին շնորհավորել է Իրանի նախագահը», https://www.aysor.am/am/news/2018/05/17/%D4%BB%D6%80%D5%A1%D5%B6%D5 %AB-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B0/1415745
«Մտորումներ Հայաստանի քաղաքական զարգացումներում Դաշնակցութեան կատալիտիկ դերի մասին»
Հարցազրույց Լևոն Ահարոնյանի հետ, https://www.youtube.com/watch?v=9Sn7K81H6Pw
«Մեռած մարդու հետ նույն կարգավիճակն ունենք․ ՀՀ բանկերը արգելափակում են իրանահայերի հաշվեհամարները», https://www.youtube.com/watch?v=e_YQHK1mpX011 «ՀՅԴ-ն պահանջում է ՀՀ Կառավարությւոնից ու ԿԲ-ից՝ վերականգնել ՀՀ քաղաքացիների խախտված իրավունքները», https://www.yerkir.am/news/view/1609