ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ. «ԵՐԵՔ ԾՈՎԵՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ»
##semicolon##
անալիտիկ կաղապար, Երեք ծովերի տեսություն, մեգապրոյեկտներ, մեգատարածաշրջան, Մերձավոր Արևելք, Հարավային Կովկաս, Ռուսաստան, Ղրիմ, ԱՄՆ, Չինաստան##article.abstract##
Երեք ծովերի համակարգը ոչ այնքան տեսություն է, որքան անալիտիկ կաղապար, մոդել, որի շնորհիվ հնարավոր է լինում բավականին շատ բաներ կանխագուշակել, հասկանալ և պարզել: Կյանքը ի՞նչ է: Շարժո՛ւմ։ Շարժվո՛ւմ ես՝ կա՛ս: Ցանկացած տիպի շարժում։ Ասենք Դեկարտի՝ «Ես մտածում եմ, ուրեմն գոյություն ունեմ»՝ «cogito ergo sum»,․դա էլ է շարժման տեսակ։ Իսկ շարժումը չափում են արագությամբ, տարածությամբ ու ժամանակով: Այդ արագությունը որոշվում է տարածության ու ժամանակի հարաբերակցությամբ։ Հիմա այս երկուսը փոխվել են. ժամանակը արագ է ընթանում: Դա նշանակում է, որ միևնույն ժամանակի միավորի ընթացքում մենք այսօր անում ենք շատ ավելի շատ, քան թե երբևիցէ նախկինում: Դա նշանակում է նաև, որ ժամանակը ընդլայնվել է: Առաջին եվրոպական նավերը, որ հասել են Չինաստան կամ Ճապոնիա, նախ պատահաբար են հասել, և հետո երկուսուկես-երեք տարի ծովում են անցկացրել, գնացել են, առանց իմանալու ո՞ւր են գնում և ի՞նչ է լինելու: Իսկ հիմա ամենապրիմիտիվ ձևով նստում ես ինքնաթիռ և մի քանի ժամ հետո այնտեղ ես:
##submission.citations##
Հոդվածի համար հիմք է հանդիսացել 2015թ հոկտեմբերի 31-ին ԵՀՀ կոնֆլիկտների տրանսֆորմացիայի դպրոցի ժամանակ հեղինակի կարդացած դասախոսության սղագրությունը: Տե՛ս http://am.epfarmenia.am/regional_developments_three_seas_system/
Ռուսական պատմական և քաղաքական գրականության մեջ երկրագնդի այս մասն Անդրկովկաս է անվանվում, քանի որ իրենց դիրքից մենք Կովկասի այս կողմն ենք գտնվում։ Այսինքն, իրենք էլ մեզ համար, մեր դիրքից են Անդրկովկաս․Կովկասի այն կողմն են։ Իսկ մենք, եթե քարտեզով նայենք, Հարավային Կովկաս ենք աշխարհագրորեն, սակայն պատմական հիշողության, պատմական գործընթացների առումով, մենք Հարավային Կովկասի հետ առանձնապես կապված չենք եղել: Կապված ենք վերջին երկու հարյուր տարիների ընթացքում:
Որին, անշուշտ, հարում են նաև մեր տարատեսակ, այլ էթնիկական պատկանելություն ունեցող կապերը:
Ավելի մանրամասն այս մասին տես՝Fernand Braudel.The Mediterranean and the Mediterranean World in the Age of Philip II, Vol. 1-3 ),University of California Press,1996.
Immanuel Wallerstein and the Problem of the World: System, Scale, Culture.Edit. David Palumbo-Liu, Nirvana Tanoukhi, Bruce Robbins. Duce University Press, 2011.
Immanuel Wallerstein.World-Systems Analysis: An Introduction. Duce University Press, 2004.
Տես՝ Samuel P. Huntington, The Clash of Civilizations and the Remaking of World Order, Touchstone books, 1998
Քաղաք Կանադայում
Պատճառն այն է, որ այս ժամանակաշրջանում զենքերի արտադրությունը ամբողջությամբ պողպատի վրա էր հիմնված