21-ՐԴ ԴԱՐԻ ՑԱՆՑԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ. ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

##article.authors##

  • Նունե Դիլանյան Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարան

##semicolon##

educational package, global changes, networking, identity, values

##article.abstract##

Արագացող և փոքրացող աշխարհում տեղի ունեցող գործընթացներն իրենց ընդգծված ազդեցությունն են դրսևորում մարդու, այն է՝ զգայական, բանական, հաղորդակցվող, ստեղծող/արտադրող և «խաղային» սուբյեկտի ճանաչողական կարողությունները և դրդապատճառները պայմանավորող՝ չորս տեսակի փոխկապակցված և փոխգործող հարաբերությունների տիրույթներում, որոնք կարելի է սահմանել որպես մարդբնություն, մարդ-մարդ, մարդ-մարդու ստեղծածը՝ մշակույթ, քաղաքակրթություն և մարդ-մարդ* (մարդ ռեֆլեկտիվ) հարաբերություններ: Այդ տիրույթներում և դրանց խաչմերուկներում կատարվողը թե՛ որպես գործընթաց, և թե՛ որպես արդյունք տալիս է ներգրավված սուբյեկտին այն, ինչը կոչվում է կրթություն:

##submission.citations##

Աբրահամ Մոլը նշում է, որ, եթե դասական մշակույթը տալիս էր մարդուն հասկացույթների այնպիսի ճշգրիտ էկրան, որի շնորհիվ նա կարողանում էր առանց դժվարության համադրել նոր և հին գիտելիքը, ապա ժամանակակից մշակույթը առաջարկում է սկզբունքորեն այլ՝ հստակ կառուցվածք չունեցող, խճանկարային, ասես բազմաթիվ անկանոն, կարճ ու երկար, իրար վրա եկող թելերից բաղկացած էկրան, որը ստեղծվում է անհատի՝ անհամար և անդադար տեղեկատվական հոսքերի մեջ մշտապես ընկղմված լինելու հետևանքով: Տես՝ А.Моль. Социодинамика культуры – М.: Издательство ЛКИ, 2008, էջ 46:

Հունարենից փոխառված ἐποχή բառի «կանգառ» սահմանումը արտահայտված է նաև հայերենի դարաշրջան բառի «շրջան» բաղադրիչում:

Մարդու քաղաքակրթական ճանապարհը ամենայն մանրամասնությամբ դիտարկված է Էլվին Թոֆլերի «Երրորդ ալիք» գրքում: Alvin Toffler, The Third Wave-https://archive.org/stream/TheThirdWave-Toffler/The-Third-Wave_Toffler_djvu.txt

Այս մասին մանրամասները կարելի է գտնել մի խումբ հետազոտողների կողմից իրականացված աշխատության մեջ: http://citeseerx.ist.psu.edu/viewdoc/download?doi=10.1.1.476.2601&rep=rep1&type=pdf

Տես М. Мамардашвили, Сознание и цивилизация. Лениздат, 2014. Сознание - это парадоксальность, к которой невозможно привыкнуть (հարցազրույց) - https://omiliya.org/article/soznanie-eto-paradoksalnost-k-kotoroy-nevozmozhnoprivyknut-merab-mamardashvili

##submission.downloads##

##submissions.published##

2018-03-30