##about.aboutContext##

Վերլուծական տեղեկագիրը տարեկան երկու անգամ հրատարակվող ակադեմիական ամսագիր է, որի հետաքրքրության շրջանակն է Կովկասը և Միջին/Մերձավոր Արևելքը։ Այն քննադատական կերպով վերլուծում է այս տարածաշրջաններում սոցիալ-մշակութային, կրոնական և քաղաքական զարգացումները և հեռանկարները։ Վերլուծական տեղեկագիրը հրատարակվում է Երևանի պետական համալսարանում 2007թ․ հիմնադրված Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի կողմից, որը 2021թ․ վերակազմավորվել է որպես հիմնադրամ։ Վերակազմավորման հետևանքով Ամսագրի հրատարակման պարբերականության մեջ առկա է ընդմիջում։ Ավարտելով վերակազմավորման գործընթացը՝ ՔՄՀԿ-ն 2022թ․ ընթացքում տպագրեց Վերլուծական տեղեկագիրի ևս երկու համար։

Վերլուծական տեղեկագիրը ձգտում է խթանել Կովկասի և Մերձավոր Արևելքի պատմական և ժամանակակից հարցերի և խնդիրների շուրջ սոցիալ և քաղաքական բանավեճը․ ամսագրում հրապարակված տեսակետների բազմազանությունը վկայում է այս տարածաշրջանների բազմաշերտ և բազմակողմանի ընկալումներիի մասին, և հետևաբար  ամսագիրը ողջունում է հոդվածներ տարբեր գիտակարգերից։ 

Վերլուծական տեղեկագիրը միջդիսցիպլինար/միջգիտակարգային ամսագիր է, որը հրատարակում է աշխարհի տարբեր երկրների գիտնականների բնօրինակ հետազոտություններ, գրքերի ակնարկներ/գրախոսականներ և հոդվածների գրախոսականներ պատմության, քաղաքականության, սոցիոլոգիայի, ինչպես նաև գրականության և ինտելեկտուալ պատմության ոլորտներում: Մենք նաև հետաքրքրված ենք ակադեմիական ամսագրերի ավանդական ուղեծրից դուրս աշխատանքներով և պատրաստ ենք ամսագրում հրատարակել նաև փաստաթղթեր, հարցազրույցներ և ականատեսների վկայություններ։ Վերլուծական տեղեկագիրն ընդունում է բազմակողմ վերլուծություններ, որոնք կապում են տարածաշրջանները աշխարհակարգի և գլոբալացման ավելի լայն խնդիրների հետ:

Խնդրում ենք հաշվի առնել, որ ամսագիրը հրատարակում է աշխատանքներ անգլերեն, հայերեն և ռուսերեն լեզուներով։
Վերլուծական տեղեկագիրը CrossRef-ի անդամ է և տրամադրում է DOI-ներ (Digital Object Identifiers) առավել հուսալի և հեշտ մեջբերումներ իրականացնելու համար: Համաշխարհային գիտելիքի փոխանակմանն աջակցելու համար Վերլուծական տեղեկագրի բովանդակությունը ազատ մուտքի հասանելիություն ունի:

##journal.currentIssue##

##issue.vol## 18 (2024): Վերլուծական տեղեկագիր
					##issue.viewIssueIdentification##

The 18th issue of the Analytical Bulletin features scholarly articles and book reveiws, focusing on the Caucasus and the Middle East. The content critically examines various aspects including social, cultural, religious, and political dimensions of these regions. While some articles aim to spark discussions on contemporary and historical topics in the Caucasus and the Middle East, others delve deeply into current issues for thorough analysis.

##submissions.published##: 2024-02-11
##journal.viewAllIssues##

Analytical Bulletin