Հրատարակչական էթիկա

Հրատարակչական էթիկա

Գրախոսման քաղաքականություն

Վերլուծական տեղեկագրում հրատարակման ներկայացված գիտական բոլոր ​​հոդվածները ենթակա են խիստ գրախոսության՝ հիմնված խմբագրի նախնական զննման և առնվազն երկու անկախ, անանուն փորձագետների կողմից երկկողմ անանուն գրախոսության վրա: Եթե ​​Դուք տարածել եք Ձեր բնօրինակ ձեռագրի ավելի վաղ տարբերակը նախքան հոդվածի լույս տեսնելը, խնդրում ենք տեղյակ լինել, որ անանունությունը չի կարող երաշխավորվել:

Խմբագիրը պետք է ծանոթանա գրախոսների կարծիքներին նախքան Ձեր հոդվածը հրապարակման համար ընդունելու որոշումը կայացնելը։ Կարծիքները ստանալուց հետո խմբագիրը Ձեզ էլեկտրոնային փոստով անմիջապես կտեղեկացնի իր որոշման մասին։ Հավանական է, որ գրախոսման մեկից ավելի փուլի կարիք լինի:

Հրատարակման լեզուներն են հայերենը, անգլերենը և ռուսերենը: Լեզվի ճշգրիտ կիրառումը հոդվածի ընդունման կարևոր չափանիշներից է: Մեկ այլ կարևոր չափանիշ է հետազոտության մեթոդաբանության մանրամասն մենկաբանությունը:

 

Խնդրում ենք կարդալ Ուղեցույց հեղինակներին բաժինը՝ Ձեր հոդվածը ներկայացնելու վերաբերյալ տեղեկությունների համար:

Վճարներ

Մեր ամսագրում հոդվածների հրատարակման համար հեղինակներից վճար չի գանձվում։

Գրագողություն

Հոդվածը պետք է լինի բնօրինակ հետազոտություն, որն իրականացվել է հեղինակի կամ համահեղինակների կողմից: Գրագողությունը խստիվ արգելվում է։ Գրագողության փաստերի առկայության դեպքում հոդվածը չի ընդունվի հրատարակության, և հեղինակը կտեղեկացվի այդ որոշման մասին։