Ուղեցույց հեղինակներին
Ուղեցույց հեղինակներին
Հոդվածի պատրաստման պահանջներ
Կառուցվածք
Ձեր աշխատանքը կարող է կազմված լինել հետևյալ կերպ․ վերնագիր, կարճ ամփոփագիր, բանալի բառեր, հիմնական տեքստի նախաբան, մեթոդաբանություն, արդյունքներ, քննարկում, երախտիքի խոսք, հայտարարություն շահերի բախման վերաբերյալ, հղումներ, հավելվածներ (ըստ անհրաժեշտության), վերնագրված աղյուսակ(ներ), վերնագրված պատկեր(ներ) և այլն։ Պարտադիր չէ, որ հոդվածն ունենա վերոնշյալ բոլոր բաժինները։
Տեքստը պետք է ունենա 12 pt տառաչափ և 1 pt միջտողային հեռավորություն։
Ամփոփագիր և բանալի բառեր
Ամփոփագիրը պետք է լինի ոչ ավել քան 150 բառ, իսկ բանալի բառերը պետք է լինեն 3-8-ը:
Ամփոփագրի պարբերության ավարտը պետք է ցույց տալ վերնագրով կամ տառաչափը փոքրացնելով։
Հոդվածի վերջում անհրաժեշտ է ավելացնել նաև ամփոփագրի և վերնագրի անգլերեն թարգմանությունը։ Իսկ եթե հոդվածն անգլերեն է, ապա վերագրի և ամփոփագրի հայերեն թարգմանությունը։
Ծավալներ
Վերլուծական տեղեկագրում տպագրվող հոդվածը պետք է լինեն 6000-8000 բառի միջակայքում, գրքի գրախոսությունը պետք է լինի 700-ից 1500 բառ, գրախոսական էսսեն չպետք է գերազանցի 7000 բառը, իսկ գրքի գրախոսությունը պետք է լինի 700-1500 բառի միջակայքում:
Ամսագրում հրապարակվող քաղաքականության քննարկումների միջին ծավալը 5000-6000 բառ է, առավելագույնը՝ 7000: Քաղաքականության քննարկումները պետք է անդրադառնան միջնաժամկետ կամ երկարաժամկետ ռազմավարական նշանակության հարցերի կամ խնդիրների, այլ ոչ թե կարճաժամկետ «պահի խնդիրների», որոնք կարող են արդիական չլինել հրապարակման համար նախատեսված 6-ամսյա ժամկետից հետո։ Քաղաքականության քննարկումները (ինչպես հետազոտական հոդվածների դեպքում) անցնում են երկակի անանուն գրախոսման փուլով։
Վերլուծական տեղեկագրում հրապարակվող այլ տեսակի հոդվածների՝ հարցազրույցների, դաշտային պատմությունների կամ արխիվային փաստաթղթերի դեպքում պետք է նախապես բանակցել խմբագրական կազմի գլխավոր պատասխանատուի հետ, որը կսահմանի համապատասխան չափանիշները և գրախոսման գործընթացը:
Ոճի և հղումների ուղեցույց
Խնդրում ենք Ձեր աշխատանքը պատրաստելիս ծանոթանալ և հղումներ կատարել Չիկագոյի ոճի ձեռնարկի հիման վրա ձեր, այլ ոչ թե որևէ հրապարակված հոդվածի կամ որպես նմուշ հանդիսացող օրինակի հիման վրա:
Խնդրում ենք հետևել Կոնգրեսի գրադարանի տառադարձությանը (the Library of Congress transliteration)՝ բացառությամբ սովորաբար օգտագործվող անունների ուղղագրության: Հեղինակները կարող են օգտագործել պարզեցված համակարգեր՝ բաց թողնելով դիակրիտիկ նշանները, երբ վերջիններիս նշումը էական չէ հետազոտության արդյունքները հասկանալու համար:
Խնդրում ենք Ձեր աշխատանքը պատրաստելիս օգտագործել ծանոթագրությունների և մատենագրության հետևյալ ուղեցույցը:
Ֆինանսավորման մանրամասներ
Խնդրում ենք տրամադրել Ձեր աշխատանքը ֆինանսավորող հաստատության պահանջներին համապատասխան բոլոր մանրամասները հետևյալ կերպ.
Դրամաշնորհային մեկ աղբյուրի դեպքում
Այս աշխատանքը ֆինանսավորվել է [Ֆինանսավորող կառույց]-ի կողմից [անվանում կամ համար] դրամաշնորհի շրջանակներում։
Մի քանի դրամաշնորհային աղբյուրների դեպքում
Այս աշխատանքը ֆինանսավորվել է [Ֆինանսավորող կառույց #1]-ի կողմից [անվանում կամ համար] դրամաշնորհի շրջանակներում, [Ֆինանսավորող կառույց #2]-ի կողմից [անվանում կամ համար] դրամաշնորհի շրջանակներում, և [Ֆինանսավորող կառույց #3]-ի կողմից [անվանում կամ համար] դրամաշնորհի շրջանակներում։
Ամփոփ կենսագրական տվյալներ
Խնդրում ենք տրամադրել ամփոփ կենսագրական տվյալներ յուրաքանչյուր հեղինակի համար (ոչ ավել քան 150 բառ)։
Երրորդ կողմի նյութերի օգտագործումը Ձեր հոդվածում
Դուք պետք է համապատասխան թույլտվություն ունենաք Ձեր աշխատանքում երրորդ կողմի նյութերի օգտագործման համար։ Տեքստերի և/կամ այլ տեսակի նյութերի կարճ հատվածների կիրառումը սովորաբար թույլատրվում է որոշակի սահմանափակ հիմունքներով, գրախոսելու և գրաքննելու նպատակով առանց պաշտոնապես թույլտվություն հարցնելու։ Եթե ցանկանում եք Ձեր աշխատանքում ներառել նյութ, որի համար հեղինակային իրավունք չունեք, Դուք պետք է գրավոր թույլտվություն ստանաք հեղինակային իրավունքի սեփականատիրոջից՝ նախքան աշխատանքն ամսագրի խմբագրական կազմին ներկայացնելը:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ, Ձեր աշխատանքը ներկայացնելով Վերլուծական տեղեկագրին, Դուք համաձայնում եք չհանրայնացնել այն գրախոսման և հրատարակության նախապատրաստական այլ գործընթացների ընթացքում:
Հոդվածի վերահրատարակումներ
Վերահրատարակումների վերաբերյալ հարցումների համար խնդրում ենք կապ հաստատել Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի անձնակազմի հետ analyticalbulletin@cccs.am էլ. հասցեով։ Վերլուծական տեղեկագրում Ձեր հոդվածի հրատարակումից հետո Ձեզ կտրամադրվի ամսագրի 3 անվճար օրինակ։ Դուք կարող եք նաև ամսագրի տվյալ համարից, որտեղ լույս է տեսել Ձեր հոդվածը, կամ ցանկացած այլ համարից պատվիրել տպագիր հավելյալ օրինակներ: