ՎՐԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ 2005Թ. ԵՎ 2011Թ. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԵՐԸ. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ, ԵՆԹԱՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ԳԼՈԲԱԼ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ
##semicolon##
Վրաստանի ազգային անվտանգության հայեցակարգ, տարածաշրջանային անվտանգություն, Հարավային Կովկաս##article.abstract##
2011 թ. դեկտեմբերի 23-ին Վրաստանի Ազգային ժողովը հավանության արժանացրեց Վրաստանի Ազգային անվտանգության երկրորդ հայեցակարգը` փոխարինելով նախորդ 2005 թ. ընդունված հայեցակարգը: Ընդունված փաստաթղթում արտացոլված են անվտանգության միջավայրում տեղի ունեցած փոփոխությունները (մասնավորապես Ռուսաստանին առնչվող միջադեպերը), ինչպես նաև ազգային անվտանգության վտանգների և մարտահրավերների վրա վերջիններիս ունեցած ազդեցությունները: Փաստաթղթերի փոփոխությունների ուսումնասիրությունը լայն հնարավորություն է ընձեռում քննելու երկրի պաշտոնական մոտեցումները (և կողմնորոշումները) անվտանգության, ներքին և արտաքին անվտանգային միջավայրերի և արտաքին հարաբերությունների ուրվագիծը: Այս հոդվածի հիմնական նպատակն է վերլուծել, թե երկրի արտաքին քաղաքականության հիմքում ինչպիսի ենթատարածաշրջանային, տարածաշրջանային և գլոբալ կարգավորումներ են ընկած` դիտարկելով այն Ազգային անվտանգության երկու հայեցակարգերում նկատված փոփոխությունների տեսանկյունից:
##submission.citations##
National Security Concept of Georgia 2005, http://www.parliament.ge/files/292_880_927746_concept_en.pdf
National Security Concept of Georgia 2011https://drive.google.com/drive/folders/0ByCs3veKblaXU3lFNzNRR0pwWEE