ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ. ԹԲԻԼԻՍԻԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ (ԹՊՀ) ՕՐԻՆԱԿԸ

##article.authors##

  • Թինաթին Սոզիաշվիլի Իվանե Զավախիշվիլի Թբիլիսի Պետական Համալսարան

##semicolon##

Հայագիտություն, ԹՊՀ, կրթություն, աշխատաշուկա

##article.abstract##

Այս հոդվածում քննարկվում է Թբիլիսիի պետական համալսարանում հայագիտության բաժնի հիմնադրման ու զարգացման գործընթացը: Հիմնական նպատակն է ներկայացնել Թբիլիսիի պետական համալսարանում հայկական ուսումնասիրությունների միջավայրը տարբեր ժամանակահատվածներում: Ուսումնասիրության առաջին մասը բաղկացած է պատմական վերլուծությունից: Հոդվածի երկրորդ մասում վերլուծվում է ներկայիս դրությունը: Դիտարկվել են ԹՊՀ կայքում տեղադրված տեղեկությունները և դասընթացների կառուցվածքները: Հայագիտության բաժնում սովորելու-սովորեցնելու գործընթացները ևս դիտարկվել են: Ի հավելումն դիտարկումների, որպես հիմնական ուսումնասիրության մեթոդներ կիրառվել են կիսաստանդարտացված և խորին հարցազրույցներ դասախոսների և ուսանողների հետ: Պետք է նշել, որ հայագիտության բաժնում կա ուսանողների պակաս, իսկ դասընթացներն այս ուղղությամբ այնքան ինտենսիվ չեն, որքան անցյալում: Հիմնականում վրացահայերը` Վրաստանի քաղաքացիներ, ինչպես նաև որոշ վրացի և Վանից թուրք ուսանողներ հետաքրքրություն են ցուցաբերում հայերենի ուսումնասիրության գործում: Հայագիտության ոլորտի հանդեպ հետաքրքրության հստակ անկումը չի վկայում դրա կարևորության չգիտակցման մասին, հատկապես պատմաբանների ու լեզվաբանների շրջանում: Ավելին, դա չի նշանակում, որ հայագիտության կամ հայկական աղբյուրների ուսումնասիրության` ընդհանուր առմամբ կարիքն այլևս չկա: Այս ամենը կախված է շուկայական տնտեսությունից, որը մեծապես պայմանավորում է նաև գիտակրթական հետաքրքրությունները: Ներկայումս հումանիտար ոլորտները, որոնց մի ճյուղ է նաև հայագիտությունը, ընդհանուր առմամբ շատ պահանջարկ չունեն` հետագայում աշխատատեղերի սակավության պատճառով:

##submission.citations##

Baramidze Alexander. Essays on the history of Georgian literature. volume 5, Publishing house "Metsniereba", Tbilisi, 1971

Chikobava Arnold. Ibero-Caucasian languages, the study of history. Publishing house"Ganatleba", Tbilisi, 1965.

Dzidziguri Shota. Niko MarrResearcher of Georgian Culture. Publishing house "Metsniereba", 1985.

Alexidze Zaza. Christian Caucasus, History and Philology Studies, volume 2, 2011, Tbilisi.

Javakhishvili Ivane, Works in twelve volumes, Volume I, Tbilisi State University, 1979.

Kaukhchishvili Simon, Ivane Javakhishvili, Publishing house "Ganatleba", Tbilisi 1976.

SergiJikia, professor-Leon Melkiset Beg life and work. Tbilisi State University, volume 99, Oriental Series III, 1962.

Babunashvili Zaur, Nozadze Teimuraz, Patriot Cloister, Tbilisi, 1994.

Description of the personal archives - Ilia Abuladze, National Center of Manuscripts, Volume 2, Tbilisi, 2010.

Philological-historical explorations, Mravaltavi X, dedicated to the 80th anniversary of Ilia Abuladze, Tbilisi, 1983.

Chantladze, N. (2017, April 7). Ivane Shalikadze. (T. Soziashvili interviewer) Tbilisi.

##submission.downloads##

##submissions.published##

2017-03-29