ԱՎՍՏՐՈ-ՀՈՒՆԳԱՐԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱԶԳՈՒԹՅԱՄԲ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ

##article.authors##

  • Արևիկ Հարությունյան Երևանի Պետական Համալսարան

##semicolon##

Առաջին համաշխարհային պատերազմ, համակենտրոնացման ճամբար, ռազմագերի, ռասսայական հետազոտություն, անձնական հիշողություն, ընտանեկան հիշողություն, սոցիալական հիշողություն

##article.abstract##

2014 թվականին Ավստրիայում բացահայտվել են մի շարք արխիվներ, ըստ որոնց պարզվել է, որ ավստրիացի մարդաբան Ռուդոլֆ Փյոխը 1915-1917 թվականներին լայնածավալ մարդաբանական (ռասսայական) հետազոտություններ է արել տասը տարբեր Ավստրո-Հունգարական ճամբարներում, որոնց ընթացքում տարբեր ժողովուրդներից մոտ 5000 տղամարդիկ մարդաբանորեն ուսումնասիրվել են (լուսանկարվել, չափագրվել, ձայնագրվել և այլն): Նպատակը եղել է ֆիզիկական մարդաբանության մեթոդներով էթնիկական առանձնահատկությունների ուսումնասիրությունը: Հետազոտվող մարդկանց թվում են եղել նաև 187 հայ ռազմագերի, սակայն նրանց հետագա ճակատագրերը մինչ այժմ հայտնի չէին: Այդ ռազմագերիների վերաբերյալ հետազոտություններ չեն արվել` ներառյալ նրանց մասին անձնական, ընտանեկան և սոցիալական հիշողության առանձնահատկությունների ուսւոմնասիրություններ: Չնայած դաշտային աշխատանքների ժամանակ այդ ռազմագերու վերաբերյալ հավաքվել են բազմաթիվ բանավոր պատմություններ, պարզվեց, որ Առաջին աշխարհամարտի գերության թեման դարձել է շատ փոքր էպիզոդ, այն «ծածկվել» է ավելի ակտուալ կամ առավել ուշ շրջանի այնպիսի հիշողություններով, ինչպիսիք են Հայոց Ցեղասպանության, ստալինյան բռնաճնշումների կամ Երկրորդ աշխարհամարտի մասին հիշողությունները:

##submission.citations##

Connerton P., How Societies Remember, Cambridge University Press, 2006.

Guy Beiner (Ben-Gurion University of the Negev, Israel), In Anticipation of a Post-Memory Boom Syndrome, Cultural Analysis, Volume 7, 2008 (http://socrates.berkeley.edu/~caforum/volume7 /vol7_discuss1.html).

Kharatyan H., Shagoyan G., Marutyan H., Abrahamyan L. Stalin Era Repressions in Armenia: History, Memory, Everday Life, Yerevan, 2015.

The Unknown Armenian Prisoners of War in Habsburg Austria, 1915-1917: The Anthropological Studies of Rudolf Pöch (project description), http://www.uni-salzburg.at/index.php?id=205987&L=0, 05.12.2016.

Хальбвакс M. Социальные рамки памяти / Пер. с фр. и вступ. статья С.Н. Зенкина. –М.: Новое издательство, 2007.

##submission.downloads##

##submissions.published##

2017-03-29