Վարձկաններն Իրանի քաղաքական խոսույթում․ թաքվիրական շարժումների դեմ պայքարը՝ որպես Միջին Արևելքն ու Հարավային Կովկասը միավորող գործոն

##article.authors##

##article.abstract##

Իրանի մերձավորարևելյան քաղաքականությանը վերաբերող քաղաքական խոսույթում առանցքային տեղ ու դեր է գրավում թաքվիրական խմբերի դեմ պայքարը։ Այս պայքարի վրա էր խարսխվում Իրանի՝ մերձավորարևելյան հակամարտություններում ներգարվվածության իսլամա-քաղաքական հիմնավորումը։ 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմի ընթացքում ու պատերազմից հետո կրոնաքաղաքական այս կառուցարկը ներթափանցեց նաև Իրանի հարավկովկասյան քաղաքական խոսույթի մեջ․ թաքվիրական խմբեր էին/են անվանվում Ադրբեջանի կողմից օգտագործված սիրիացի վարձկանները։ Հոդվածում կանդրադառնանք Իրանի՝ Ղարաբաղյան պատերազմի արձագանքների՝ վարձկաններին վերաբերող հատվածին՝ որպես հարավկովկասյան ու մերձավորարևելյան տարածաշրջանները միմյանց կապող գործիքի։

##submission.downloads##

##submissions.published##

2022-12-27

##submission.howToCite##

Gevorgyan, A. (2022). Վարձկաններն Իրանի քաղաքական խոսույթում․ թաքվիրական շարժումների դեմ պայքարը՝ որպես Միջին Արևելքն ու Հարավային Կովկասը միավորող գործոն. Վերլուծական տեղեկագիր հայագիտության և տարածաշրջանագիտության, 15. Retrieved from https://analytical-bulletin.cccs.am/index.php/ab/article/view/175