Քաղաքական ակտիվության ներուժը Եգիպտոսում նախքան «Արաբական գարունը» (ըստ Արժեքների համաշխարհային հարցման (WVS) 2008 թ. տվյալների)

Authors

  • Տիգրան Մաթոսյան

Abstract

2011 թվականին Եգիպտոսում տեղի ունեցած հեղափոխության/հեղաշրջման պատճառների մասին խոսելիս վերլուծաբանները որպես կանոն շեշտում են դրանցից մի քանիսը` աղքատություն, մեծածավալ գործազրկություն, կոռուպցիա, ինչպես նաև Հոսնի Մուբարաքի երեսնամյա կառավարման ավտորիտար բնույթը: Թեև պատճառների լայն ներկապնակի մասին է վկայում նաև Թահրիրի ցուցարարների ամենահայտնի կարգախոսը` «Հաց, ազատություն, սոցիալական արդարություն», այնուամենայնիվ, մինչ օրս հստակ չէ, թե վերոհիշյալ պատճառներից ո՞րն էր ավելի ծանրակշիռ: Աղքատությամբ պայմանավորված հուսահատությունն էր արդյո՞ք Եգիպտոսի տարբեր քաղաքներում մարդկանց փողոց դուրս մղող որոշիչ ուժը: Գուցե աղքատությունը մասնակի՞ գործոն էր, իսկ ցուցարարներին առաջնորդող հիմնական պահանջները զուտ գաղափարակա՞ն էին: Գուցե գործոններից յուրաքանչյուրը հավասա՞ր կշիռ ուներ:

Այս հարցերին պատասխան տալու համար անհրաժեշտ է առնվազն տեղեկություններ ունենալ քաղաքական ակտիվություն ցուցաբերած մարդկանց սոցիալական պատկանելության և արժեքային կողմնորոշումների վերաբերյալ: (Ընդ որում, նման տվյալների ձեռքբերումը կարող է որոշակի բարդություններ առաջացնել` հաշվի առնելով ուսումնասիրվող երևույթի բնույթը:) Խնդրի լուծումներից մեկը, թերևս, մինչև 2011 թվականը Եգիպտոսում քաղաքականապես ակտիվ հասարակական շերտի ուսումնասիրումն է, քանզի հավանականությունը մեծ է, որ 2011 թ. իրադարձությունների մասնակիցները հենց այս շերտին պատկանող մարդիկ են: Նման հնարավորություն է ընձեռում 2008 թվականին Եգիպտոսում Արժեքների համաշխարհային հարցում (World Values Survey) նախագծի շրջանակներում իրականացված քանակական ուսումնասիրությունը, որը կարող է լույս սփռել եգիպտական հեղափոխության/հեղաշրջման ակտիվ մասնակիցների ով լինելու խնդրի, հետևաբար` նրանց գործողությունների հնարավոր դրդապատճառների վրա:

References

Mehrez S., “Watching” Tahrir, Global Dialogue. Newsletter for the International Sociological Association. Volume 2, Issue 3, p. 5

http://www.worldvaluessurvey.org/ (մուտք` 24.05.2012)

http://www.wvsevsdb.com/wvs/WVSDocumentation.jsp (մուտք` 24.05.2012)

www.worldvaluessurvey.org

Published

2013-05-03

How to Cite

Մաթոսյան Տ. (2013). Քաղաքական ակտիվության ներուժը Եգիպտոսում նախքան «Արաբական գարունը» (ըստ Արժեքների համաշխարհային հարցման (WVS) 2008 թ. տվյալների). Analytical Bulletin of Armenian and Regional Studies, 6, 77–94. Retrieved from https://analytical-bulletin.cccs.am/index.php/ab/article/view/123