Քաղաքական ակտիվության ներուժը Եգիպտոսում նախքան «Արաբական գարունը» (ըստ Արժեքների համաշխարհային հարցման (WVS) 2008 թ. տվյալների)

Authors

  • Տիգրան Մաթոսյան

Abstract

2011 թվականին Եգիպտոսում տեղի ունեցած հեղափոխության/հեղաշրջման պատճառների մասին խոսելիս վերլուծաբանները որպես կանոն շեշտում են դրանցից մի քանիսը` աղքատություն, մեծածավալ գործազրկություն, կոռուպցիա, ինչպես նաև Հոսնի Մուբարաքի երեսնամյա կառավարման ավտորիտար բնույթը: Թեև պատճառների լայն ներկապնակի մասին է վկայում նաև Թահրիրի ցուցարարների ամենահայտնի կարգախոսը` «Հաց, ազատություն, սոցիալական արդարություն», այնուամենայնիվ, մինչ օրս հստակ չէ, թե վերոհիշյալ պատճառներից ո՞րն էր ավելի ծանրակշիռ: Աղքատությամբ պայմանավորված հուսահատությունն էր արդյո՞ք Եգիպտոսի տարբեր քաղաքներում մարդկանց փողոց դուրս մղող որոշիչ ուժը: Գուցե աղքատությունը մասնակի՞ գործոն էր, իսկ ցուցարարներին առաջնորդող հիմնական պահանջները զուտ գաղափարակա՞ն էին: Գուցե գործոններից յուրաքանչյուրը հավասա՞ր կշիռ ուներ:

Այս հարցերին պատասխան տալու համար անհրաժեշտ է առնվազն տեղեկություններ ունենալ քաղաքական ակտիվություն ցուցաբերած մարդկանց սոցիալական պատկանելության և արժեքային կողմնորոշումների վերաբերյալ: (Ընդ որում, նման տվյալների ձեռքբերումը կարող է որոշակի բարդություններ առաջացնել` հաշվի առնելով ուսումնասիրվող երևույթի բնույթը:) Խնդրի լուծումներից մեկը, թերևս, մինչև 2011 թվականը Եգիպտոսում քաղաքականապես ակտիվ հասարակական շերտի ուսումնասիրումն է, քանզի հավանականությունը մեծ է, որ 2011 թ. իրադարձությունների մասնակիցները հենց այս շերտին պատկանող մարդիկ են: Նման հնարավորություն է ընձեռում 2008 թվականին Եգիպտոսում Արժեքների համաշխարհային հարցում (World Values Survey) նախագծի շրջանակներում իրականացված քանակական ուսումնասիրությունը, որը կարող է լույս սփռել եգիպտական հեղափոխության/հեղաշրջման ակտիվ մասնակիցների ով լինելու խնդրի, հետևաբար` նրանց գործողությունների հնարավոր դրդապատճառների վրա:

References

Mehrez S., “Watching” Tahrir, Global Dialogue. Newsletter for the International Sociological Association. Volume 2, Issue 3, p. 5

http://www.worldvaluessurvey.org/ (մուտք` 24.05.2012)

http://www.wvsevsdb.com/wvs/WVSDocumentation.jsp (մուտք` 24.05.2012)

www.worldvaluessurvey.org

Published

2013-05-03

How to Cite

Մաթոսյան Տ. (2013). Քաղաքական ակտիվության ներուժը Եգիպտոսում նախքան «Արաբական գարունը» (ըստ Արժեքների համաշխարհային հարցման (WVS) 2008 թ. տվյալների). Analytical Bulletin, 6, 77–94. Retrieved from https://analytical-bulletin.cccs.am/index.php/ab/article/view/123