«Կովկասյան հարթակ» առանց Իրանի (քննարկման սղագրություն)
(Քննարկում Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնում) 4 սեպտեմբերի, 2008 թ.
Abstract
Օգոստոսի 13-ին՝ վրաց–ռուսական (հարավօսական) ռազմական հակամարտության գրեթե ավարտին, Մոսկվայում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը համագործակցության մի նոր նախաձեռնությամբ հանդես եկավ, որը ստացավ «Կովկասյան կայունության և համագործակցության հարթակ» անվանումը։ Մասնակիցներն են հարավկովկասյան երեք պետությունները՝ Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստանի Դաշնությունը և նախաձեռնության հեղինակ Թուրքիան։ Այս համագործակցության կարևորագույն նպատակներից մեկը անվտանգության որակապես նոր համակարգի ստեղծումն է: Որքանո՞վ է իրատեսական նման նախաձեռնությունը, և արդյոք հանարավո՞ր է այն իրագործել առանց Իրանի մասնակցության:
(Չակերտներով առանձնացված յուրաքանչյուր պարբերություն առանձին մասնակցի խոսքն է)