Հայաստանի Հանրապետության կառավարող էլիտայի անվտանգային սպառնալիքների ընկալումները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ փոխհարաբերություններում 2008-2016 թթ․
DOI:
https://doi.org/10.56673/18294502-22.15-70Ключевые слова:
Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա, անվտանգային ընկալումներ, ՀՀ արտաքին քաղաքականություն, Ապրիլյան պատերազմ, Սերժ Սարգսյան, Էդվարդ ՆալբանդյանАннотация
Հոդվածի նպատակն է պարզել ՀՀ կառավարող էլիտայի անվտանգային սպառնալիքների ընկալումների դինամիկան 2008 թ․ ռուս-վրացական պատերազմից մինչև 2016 թ․ Ապրիլյան քառօրյա պատերազմ։ Որպես սպառնալիքներ առանձնացվել են ներքին-կառուցվածքային խնդիրները և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերություններում առկա սպառնալիքները՝ ինչպես դրանք սահմանվել են հենց կառավարող էլիտայի կողմից։ Հետազոտության համար կիրառվել է խոսույթային վերլուծության մեթոդը (discourse analysis), որի միջոցով հավաքագրվել և վերլուծության են ենթարկվել Սերժ Սարգսյանի և Էդվարդ Նալբանդյանի, ինչպես նաև, խիստ վերաբերելիության դեպքում, կառավարող էլիտան ներկայացնող առանցքային այլ դերակատարների ելույթները, տեքստերը, հարցազրույցները և հանրային խոսքի այլ վկայություններ։ Հետազոտության նպատակը կարևոր է նրանով, որ սպառնալիքների գնահատումը՝ հիմնված էլիտայի ընկալումների վրա, արտաքին ու պաշտպանական քաղաքականությունների մշակման և/կամ դրանց գնահատման քաղաքականությունների ուղղորդման կարևորագույն հիմքն է։
Загрузки
Опубликован
Как цитировать
Выпуск
Раздел
Лицензия
Copyright (c) 2022 Narek Sukiasyan
![Лицензия Creative Commons](http://i.creativecommons.org/l/by-nc/4.0/88x31.png)
Это произведение доступно по лицензии Creative Commons «Attribution-NonCommercial» («Атрибуция — Некоммерческое использование») 4.0 Всемирная.