Օբաման և Մակքեյնը Հարավային Կովկասի մասին․ քարոզչությու՞ն, թե՞ իրական մտադրություններ

Authors

  • Տ. Մաթոսյան

Abstract

ԱՄՆ նախագահության համար ընթացող նախընտրական պայքարում հիմնական թեկնածուներ դեմոկրատ Բարաք Օբաման և հանրապետական Ջոն ՄակՔեյնը դատողություններ և դիրքորոշումներ են հայտնել/հայտնում Հարավային Կովկասի պետությունների և վերջիններիս վերաբերող խնդիրների կապակցությամբ: Այդ դատողությունները և խոստումները ազդեցություն են գործում ոչ միայն ամերիկյան քաղաքացիների, այլև մեր տարածաշրջանում ապրող մարդկանց կողմնորոշումների և սպասելիքների վրա: Սակայն այն փաստը, որ Օբաման և ՄակՔեյնը իրենց հայտարարությունները անում են թեկնածուի կարգավիճակում և մեծ հաշվով պարտավորված չեն հավատարիմ մնալ դրանց նախագահ դառնալուց հետո, կասկածի տակ է դնում այդ հայտարարությունների «հուսալիությունը»:

Այս պարագայում հարց է առաջանում` արդյո՞ք կա որևէ միջոց` դեմոկրատ և հանրապետական թեկնածուների հայտարարությունների «հուսալիությունը» ստուգելու համար:

Սույն հոդվածը կփորձի փաստարկել, որ Հարավային Կովկասի խնդիրներին վերաբերող Օբամայի և ՄակՔեյնի նախընտրական հռետորությունը որոշ դեպքերում հարաբերական է (փոփոխման ենթակա) և երբեմն հակասություններ է պարունակում: Մասնավորապես, հոդվածում որպես օրինակ են դիտարկվում ԱՄՆ էներգետիկայի, տարածաշրջանային կոնֆլիկտների և Հայոց ցեղասպանության հարցերը, որոնց վերաբերյալ իրենց դիրքորոշումները ձևակերպելիս հանրապետական և դեմոկրատ թեկնածուները առաջնորդվել են քարոզչության նպատակահարմարությունից, ուստի և պարտադիր չէ որ այդ դիրքորոշումները ապագայում վերածվեն կոնկրետ քայլերի:

Published

2008-10-28

How to Cite

Մաթոսյան Տ. (2008). Օբաման և Մակքեյնը Հարավային Կովկասի մասին․ քարոզչությու՞ն, թե՞ իրական մտադրություններ. Analytical Bulletin of Armenian and Regional Studies, 4, 18–25. Retrieved from https://analytical-bulletin.cccs.am/index.php/ab/article/view/29